RSS
Gallery

Սահմանում ու Երևանում ապրող երեխաների տարբերությունը

Վերջերս մեր դպրոց մի նոր աշակերտ է եկել Ղարաբաղից: Զգուշությամբ ձևակերպելով հարցերս` իմացա, որ մոր և քույրերի հետ տեղափոխվել է Երևան, իսկ հայրը սահմանում է:

Բազմիցս եմ ականատես եղել Երևանում ինչպես են նրա հասակակից երեխաները ծնողներից նոր iPhone պահանջում, կամ` լացում, որ իրենց ուզած իրերը գնեն, ինչպես են ծնողները երթուղայինում երեխային նստեցնում, իրենք կանգնած մնում, հետո բողոքում, որ սերունդը մեծին հարգել չգիտի…

Իսկ այս փոքրիկի աչքերում այնքան շատ ցավ կար, այնքան մտածկոտություն ու հասունություն, որ թվում էր` պատերազմում կռված կամ սահմանամերձ գյուղում ապրած մարդու հետ գործ ունես: Ոնց որ ասեր` ես շատ բան եմ տեսել, շատ բան եմ ապրել…

Ձեր երեխաներին գնահատել սովորեցրեք, այլ ոչ թե տեխնիկայի արժեքները:

 
Leave a comment

Posted by on 04/09/2016 in Տեղեկություն

 
Gallery

Նոր անուն

Երբ մյուսները բողոքում են վատ եղանակից, երևի ես հազվադեպ մարդկանցից եմ, ովքեր ուրախանում են, որ սկսում են ցրտերը: Անձրև, ձյուն չլինի, ինչքան ուզում ա ցրտի, ես ինձ լավ եմ զգում մռթնած եղանակին: Միակ բանը, որին չեմ հարմարվում, քիչ քնելն ա: Մնացած բոլոր փորձությունները հաղաթահարելի են…

 
Leave a comment

Posted by on 10/21/2014 in Եսի՞մ

 

Մենք ուզում ենք, որ մեզ խաբեն

-Նոր սանրվածքս սազում ա չէ՞

-Չէ, ինձ դուր չի գալիս, սենց քեզ չի սազում

(+ մուննաթ) – Բոլորն էլ ասում են, որ ինձ սենց սազում ա, համ էլ կարևորը ինձ սենց դուր ա գալիս 

Ինչպես տատս կասեր, շուն ե՞ս հաչացնում😀 Հա բա եթե չես ուզում կարծիքս լսես, այլ ուզում ես ասեմ այն, ինչ դու ես ուզում, իմաստը ո՞րն ա իմ կարծիքը հարցնելու: Գնա նենց մարդու հարցրու, ում ոտիկներին չի ինչ ես հագնում ու ոնց ես մազերդ սարքում: 
Սա երևակայական զրույց էր, բայց հաստատ ոմանց մոտ նման իրավիճակ եղել ա: 

Իրականում մենք ոչ թե ուզում ենք՝ դիմացինն ասի իր հեղինակավոր կարծիքը, այլ ուզում ենք բոլորը մեզ գովեն, ասեն, որ հա ճիշտ ա շատ ախմախ ու անիմաստ բան ես արել, բայց մեկ ա լավն ես, դու ինչ անում ես լավ ես անում, ոնց անում ես ճիշտ ա…

 
2 Comments

Posted by on 08/31/2014 in Տեղեկություն

 
Gallery

Անձնական տարածք ու ժամանակ

Երբ երկու հմայված հոգի սկսում են ընկերություն անել, այդ օրվանից մինչև ամուսնություն, ամուսնությունից խոր ծերություն ամեն տեղ իրար հետ են գնում: Իմ կարծիքով դա իրար շատ սիրել, պաշտել չի նշանակում: Դա խանդ ու, նաև հնարավոր է, դիմացինին չվստահել է նշանակում: Շատ զույգեր գիտեմ, որ ընկերը չի թողնում աղջիկն իր ընկերուհիների հետ առանց իր ներկայության հանդիպի: Դե սոցցանցերի պառոլն իմանալու ու անընդհատ իր պրոֆիլը ստուգելու մասին համեստաբար լռում եմ:
Ինձ թվում ա նման զույգերը շուտ իրարից հոգնում են ու քաջություն չեն գտնում դա խոստովանելու…

 
Leave a comment

Posted by on 07/12/2014 in Մի քիչ լուրջ

 
Gallery

Վառ տարբերություն. հայն ու իտալացին

Որտե՞ղ են ամենահետաքրքիր դեպքերը տեղի ունենում: Դե իհարկե ինչ-որ տեղ գնալու ճանապարհին: Նման մի դեպք տեղի ունեցավ վերջերս՝ մեծն Թումանյանի ծննդավայր Դսեղ գնալու ճանապարհին: Նստած էի վերջին շարքերում և պարապությունից մարդկանց էի ուսումնասիրում: Բացի հայերից 3 այլ ազգի ներկայացուցիչներ կային, որոնցից մեկն իտալացի տղա էր: Նրան զուգահեռ նստած էր մի գյուղացի կին՝ իր երկու երեխաների հետ: Նրա երեխաները կոնֆետ էին ուտում, թուղթը աղջիկը գցում էր պայուսակի մեջ, որպեսզի հետո թափի: Եթե նրանք թուղթը գցեին երթուղայինի մեջ, կասեինք փոքր են, չեն հասկանում, մայրն էլ լավ չի դաստիարակում: Բայց չէ, փոքր էին ու հասկանում էին:

Իսկ այդ ընդհացքում իտալացի տղան… քիթն էր քանդում ու մատը տանում բերանը…

 
Leave a comment

Posted by on 07/11/2014 in Եսի՞մ

 
Gallery

Հիասթափեցնե՞լ

Լինելով մանկավարժականի ուսանող՝ 4րդ կուրսում մանկավարժական պրակտիկա անցա: Այնքան էլ հեշտ չի առաջին անգամ քեզնից մի քանի տարով փոքր աշակերտների առաջ ուսուցչի կերպարում հանդես գալը, մանավանդ, երբ վերջին նստարանին քննադատական հայացքով նայում ու ինչ-որ գրառումներ է կատարում պրակտիկայի ղեկավար-մանկավարժը:

Ե՞վ: 45 տանջալից րոպեներից հետո գրեթե ոչ մի գովեստի խոսք չլսեցի:

Հիասթափություն: Տարիների ստաժը հիշատակող մանկավարժը ջանք ու եռանդ չխնայեց արածս նվազագույն թերությունն իսկ մատնանշելու համար: Մեծագույն առաքելություն էր, որը չիրականացնելը կնշանակեր մանկավարժական ստաժից մի քանի տարի կրճատել ու ինչ-որ արժեքավոր զենք կորցնել:

Նման փորձ ունենալուց հետո բնականաբար ինձ թվաց, որ յուրաքանչյուր այլ փորձ պետք է նախ և առաջ քննադատությամբ ու սխալների մատնանշմամբ անցնի: Վերջերս ԱՄՆ-ից ժամանած ուսանողների պրեզենտացիաներն էիի թարգմանում հայերենով (գլխավոր ներկայացման փորձեր էին): Տեքստին անծանոթ լինելով՝ մի քանի սխալներ կատարեցի թարգմանության մեջ:

Մտածում էի վերջում սովորականի համաձայն սկզբից կլսեմ քննադատական ճառեր, հետո նոր «բայց վատ չէր» կամ նման մի արտահայտություն: Սակայն թարգմանությունը վերջացնելուց հետո բոլորը սկսեցին ծափահարել, մոտենալ ինձ ու ամերիկացի աղջկան, քաջալերել: Իսկ երբ նշեցի, որ թերացումներ կային, նրանցից մեկն ասաց. «Դե իրականում այդքան էլ հեշտ չի մի լեզվից մյուսը անթերի թարգմանել, մանավանդ երբ տեքստին ծանոթ չես ու առանց բառարանի ես թարգմանում»:

Ինչ եղավ հետո՞: Ես ավելի ոգևորված աշխատեցի ու ավելի մեծ ցանկություն ունեի սխալներս շտկելու, քան առաջին դեպքում էր:

 
Leave a comment

Posted by on 07/01/2014 in Եսի՞մ

 
Gallery

Երբեմն մենք լռում ենք ոչ թե նրա համար, որ լռությունը համաձայնության նշան է, այլ քանի որ չենք ուզում արտահայտել մեր հակասական կարծիքը. դիմացինին այսպես թե այնպես չես համոզի, իսկ եթե խոսես, նա նորից շարունակելու է սեփական կարծիքը հայտնել: Ավելի լավ է լռել և իզուր նյարդեր/ժամանակ չվատնել:

 
Leave a comment

Posted by on 06/20/2014 in Տեղեկություն

 
 
Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 819 other followers